Հանրապետության հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 17, 2011 10:29

Հայաստանի հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանը, տարեսկզբից հակաթույն ձեռք բերելու վերաբերյալ շրջաբերական է ուղարկվել բոլոր բուժհաստատություններին: «Նիբֆարմ» կազմակերպության կողմից արդեն հանրապետություն է ներկրվել անհրաժեշտ քանակությամբ հակաթույն, եւ յուրաքանչյուր հիվանդանոց իր իսկ միջոցներով այն ձեռք է բերում:

Մ. Հարությունյանը նշեց, որ հանրապետության ոչ մի հիվանդանոց չի օգտագործում նախորդ տարվա ընթացքում գնված օձի հակաթույնը: «Յուրաքանչյուր տարի որպես կանոն բուժհաստատությունները գնում են այնքան քանակությամբ հակաթույն, որ այդ ժամանակ էլ սպառվի: Բացի այդ, նրանք հաշվի են առնում նախորդ տարիների օձի խայթոցի դեպքերի վիճակագրությունը»,-ասաց Մ. Հարությունյանը: Նրա խոսքով, քանի որ այժմ եղանակն առավել խոնավ է, այդ իսկ պատճառով օձերի ակտիվություն դեռ չի նկատվում: Նշենք, որ այդ հակաթույնը թույլատրվում է կիրառել նաեւ սեւ թունավոր կարիճի կծելու պարագայում:

Օձի հակաթույնի առավել շատ պաշար ձեռք են բերում Արմավիրի, Արարատի մարզերի հիվանդանոցները, քանի որ այնտեղ հաճախ են գրանցվում օձի խայթոցի դեպքեր:

 

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply