Երեխան կայծակնահարվել է դասի ժամանակ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 17, 2011 10:11Ուկրաինայում գրանցվել է երեխայի մահ, սակայն ոչ հիվանդության
հետևանքով: Երեխան զոհվել է կայծակնահարվելուց: Օդեսսայի գյուղերից մեկում որոշել են ֆիզկուլտուրայի դասն անցկացնել թարմ օդին: Դասի ժամին փոթորիկ է սկսվել, ու երեխան կայծակնահարվել է: Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է:
Ըստ ուսումնասիրությունների` կայծակի հարվածից մահանում է յուրաքանչյուր 10-րդը: Իսկ ինտերնետում բոլորովին վերջերս մի տեսանյութ էր տեղադրվել. որտեղ ցուցադրվում է, թե ինչպես չինացի տղամարդուն կայծակը հարվածում է երկու անգամ, սակայն, տղամարդը ոտքի է կանգնում ու շարունակում իր ճանապարհը:






Facebook
Tweet This
Email This Post
