Միթթ Ռոմնին կպայքարի ԱՄՆ նախագահական աթոռի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2011 9:29

Մասսաչուսեթսի նախկին նահանգապետ Միթթ Ռոմնին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ծավալած  նախընտրական արշավ  սկսելու մասին:

Ռոմնին հայտարարությունն արել է իր արշավի  համար գումար հավաքագրելու միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Լաս Վեգասում  մայիսի 16-ին:

Միջոցառմանը, որին մասնակցել է  ավելի քան 700 համախոհ, Ռոմնին ասել է, որ  իր խնդիրը կլինի կենտրոնանալ տնտեսական միջոցների վրա, որոնց շնորհիվ ԱՄՆ-ում կնվազի  գործազրկության մակարդակը: Նա նաև ասել է, որ  ինքն արդեն ճգնաժամային իրադրությունում աշխատանքի փորձ ունի. գլխավորել է 2002-ին Սոֆթ Լեյք Սիթիում կազմակերպված  ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման կոմիտեն ու մի շարք վերափոխություններից հետո նրան հաջողվել է այն շահութաբեր դարձնել:

Բացի այդ, նա Bain Capital ներդրումային  ընկերության հիմնադիրն է, ուր 2001-ին  եղել է գլխավոր տնօրեն: Նրա խոսքով, իր  փորձառությունը կօգնի Ամերիկան վերադարձնել ճիշտ ուղու վրա:

 

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply