Դասախոսները մինչ օրս չեն հասկացել իրենց ազատման պատճառները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 17, 2011 9:22

Մայիսի 11-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազատված 12 դասախոսների հայցն ընդդեմ Ֆրանսիական համալսարանի:

Անցյալ տարի Ֆրանսիական համալսարանում, որտեղ 130-ից ավելի դասախոսներ են աշխատում, աշխատանքից ազատվել էին 29-ը: Հեռացված դասախոսներին մի քանիսին ասել էին, թե իրենք չունեն համապատասխան որակավորում համալսարանում դասավանդելու համար: Դատարանը ամբողջովին բավարարել է համալսարանի դասախոսների պահանջներ, նրանք վերականգնել են իրենց աշխատանքի իրավունքը, համալսարանն էլ պարտավորվել է հարկադիր պարապուրդի համար վճարել  4 միլիոն 200 հազար դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

http://www.azatutyun.am

 

 

Այսօր դատը շահած մի քանի դասախոսներ ասացին, թե մինչ այժմ չեն հասկացել, թե ինչու են իրենց ազատել աշխատանքից, քանի որ ամեն մեկը 4 տարբեր բովանդակությամբ ծանուցումներ են ստացել ազատման վերաբերյալ:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply