Լիբիայի նավթային նախարարության ղեկավարն անցել է ապստամբների կողմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2011 9:13

Լիբիական նավթարդյունաբերության նախարարության ղեկավար Շուքրի Քանեմը փախել է երկրից: Լուրը հայտնել է «Ալ Ջազիրան»: Իսկ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունն էլ ասում է, որ նա անցել է ապստամբների կողմը, իսկ թե որտեղ է այժմ գտնվում ` չի ճշգրտվում: Նմանատիպ լուրեր նախկինում էլ են  եղել: Օրինակ` 2011-ի մարտին  « Ալ Ջազիրան» հայտնել է, որ նախարարը գտնվում է Թունիսում: Հետագայում Քանեմն ինքը հերքեց այդ տեղեկությունները  արևմտյան ժուռնալիստներին տված հարցազրույցում: Տրիպոլիում նախարարի հեռացման  մասի խոսակցությունները չեն հաստատվել, սակայն չեն էլ հերքվել:

 

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply