Վաճառքի կհանվի Շագալի էսքիզների ալբոմը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 17, 2011 9:03

Մարկ Շագալի 85 -էջանոց ալբոմում, որը նախկինում երբևէ չի ցուցադրվել, թանաքով, մատիտով ու ջրաներկով կատարված գծանկարներ են, այդ թվում` ինքնադիմանկարներ ու իր կնոջ` Բելլայի պատկերը, որը մահացել է 1944-ին:

Ալբոմի առաջին 8 էջում ֆրանսիացի պոետների բանաստեղծությունների  թարգմանություններ են իդիշ լեզվով, որ կատարել է նրա կինը, բացի այդ , ալբոմում տեղ են գտել  Դավիթ թագավորին պատկերող էսքիզների շարք: Այս գծանկարները կատարվել են 1940-1960-ականներին: Սա միակ ալբոմն է, որ մնացել է մասնավոր հավաքորդի ձեռքում:  Ալբոմը 2011- հունիսի 17-ին «Գրքեր ու ձեռագրեր» աճուրդի մի մասն է կազմելու: Ենթադրվում է, որ լոտի դիմաց կարելի է 600-900 հազար դոլար ստանալ:

 

 

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply