Սթրոսս-Կանին տեղափոխել են կղզում գտնվող բանտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2011 8:44

Արտարժույթի Միջազգային Հիմնադրամի  ղեկավար Դոմինիկ Սթրոսս-Կանին տեղափոխել են նյույորքյան Ռայքերս-Այլենդ, որտեղ նա կսպասի իր դատավճռին: Անվտանգության նկատառումներով  նրան կպահեն մենախցում:  Ինչպես նշում է CNN-ը, այստեղ նա կսպասի մինչև հաջորդ դատալսումը:

Ռեյքերս-Այլենդ բանտում, որը գտնվում է  Քվենսի ու Բրոնքսի արանքում գտնվող նույնանուն կղզու վրա,  մեկուսացվում են ոչ մեծ հանցագործությունների համար դատապարտվածները, ինչպես նաև`  նախնական կալանքի ենթարկվածները: Բանտը նախատեսված է 14 հազար կալանավորի համար:

ԱՄՀ ղեկավար Սթրոսս-Կանին կալանավորել էին հյուրանոցի սպասուհու բողոքից հետո, կինն ասել էր, որ իբր տղամարդն իրեն փորձել է բռնաբարել:

 

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply