Հերթականը. Մոսկվայի մարզում արմատական այլատյացները երիտասարդ հայի են սպանել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 17, 2011 0:38

Մոսկվայի մարզում ազգայնականների ձեռքով սպանվել է Հայաստանի 22-ամյա քաղաքացի Գրիգոր Հուսնյանը:

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին Մոսկվայի մարզի Չեխովի շրջանի Նովի Բիտ գյուղում: Նախնական տվյալներով, երեք հայերի վրա հարձակվել են մի քանի տասնյակ արմատական  այլատյացներ: Դաժան ծեծի հետեւանքով,  Գրիգոր Հուսնյանը գլխի ծանրագույն վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Չեխովի շրջանային հիվանդանոց, որտեղ էլ մահացել է մայիսի 15-ին: Նրա երկու ընկերները եւս ծանր վնասվածքներ էին ստացել, սակայն նրանց կյանքին այժմ ոչինչ չի սպառնում:

Հուսնյանը Մոսկվայի մարզում աշխատում էր որպես շինարար եւ ընտանիքի միակ կերակրողն էր: Նրա քույրը հաշմանդամ էր դարձել դեռ երկրաշարժի ժամանակ, եւ տարեց մայր ուներ:

Ռուսաստանի հայերի միությունը հուսով է, որ քննչական մարմինները կարագացնեն հետաքննությունը եւ մեղավորներին քրեական պատասխանատվության կենթարկեն:

 

 

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply