Թուրքերը փողոց են դուրս եկել՝ ինտերնետի սահմանափակման դեմ բողոքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2011 0:09
Թուրքական ավելի քան 30 քաղաքներում զանգվածային բողոքներ են սկսվել ինտերնետային ֆիլտրման նոր համակարգի դեմ: Հազարավոր օգտագործողներ դուրս են եկել փողոց՝ արտահայտելու իրենց բողոքը: Թուրքիայում առաջարկվել է օրինագիծ, որի համաձայն՝ պրովայդերները պետք է հաստատեն առաջարկվող 4 ֆիլտրերից մեկը՝ «ընտանեկան», «ստանդարտ», «մանկական» և «տնային»:

 

Mashable-ի փոխանցմամբ՝ օրենքն ուժի մեջ կմտի ս.թ. օգոստոսի 22-ին: Ավելի վաղ Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի (BTK) Թայֆուն Աքարերը հայտարարել էր, որ ֆիլտրները կապահովեն երեխաների անվտանգությունն ինտերնետում, իսկ այժմ նրանք «դեռ վտանգի տակ են»:

Հիշեցնենք, որ սա ինտերնետ-գրաքննության առաջին դեպքը չէ Թուրքիայում: Դեռևս 2007-ին երկրում արգելափակվել էր YouTube վիդեոհոսթինգը, որտեղ տեղադրվել էին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արժանապատվությունը վիրավորող տեսանյութեր: Ու թեև արգելքն այժմ հանված է, բազմաթիվ այլ կայքեր շարունակում են փակված մնալ:

 

 

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply