Վալանսում բացվեց Շառլ Ազնավուրի անվան զբոսայգի

Պաշտոնական, Օրվա լուր | | May 16, 2011 20:57

Մայիսի 13-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում, մեծանուն երգահան, դեսպան Շառլ Ազնավուրի ներկայությամբ բացվեց իր անվամբ զբոսայգի, որին մասնակցում էին Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսիացի պատգամավորներ և սենատորներ, բազմաթիվ արվեստի գործիչներ, Ազնավուրի հազարավոր երկրպագուներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Իր ելույթում Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը նախ շնորհակալություն հայտնեց Շառլ Ազնավուրին, որ համաձայնություն էր տվել իր անունով զբոսայգի կոչելու Վալանսում և նշեց, որ իր քաղաքի համար դա մեծ պատիվ է:

Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և ֆրանսահայ կինոդերասան Ժակի Ներսեսյանը: Ներկաներն այցելեցին նաև Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն, որից ոչ հեռու գտնվում է նորաբաց զբոսայգին: Վալանսի բնակչության 10 տոկոսը ծագումով հայեր են:

 

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply