Ս. Սարգսյանն Արմավիրում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի պատանիների գավաթի խաղարկության հանդիսավոր բացմանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մայիսի 16, 2011 20:44
Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի պատանիների գավաթի խաղարկության հանդիսավոր բացման արարողությանը: Նախագահի մամուլի գրասենյակից «Անկախ»-ին հայտնում են, որ այն տեղի է ունեցել Արշալույս համայնքի ձիասպորտի կենտրոնի մարզադաշտում: Մրցումներին մասնակցում է 12 երկրից ժամանած 125 մարզիկ:
Դիտվել է 976 անգամ:





Facebook
Tweet This