Երևանի քաղաքապետն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 16, 2011 19:09

Երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգև լիազոր դեսպան Դիանա Յանսենի (նստավայրը Թբիլիսի) հանդիպման ժամանակ:

Կարեն Կարապետյանը դեսպանին է ներկայացրել քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում ներկայում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը, կարևորելով միջազգային առաջադեմ փորձի փոխանակումը և գործարար շրջանակների ներգրավվածությունն այդ ծրագրերում:

Որպես փոխգործակցության առաջարկ, Դիանա Յանսենը առանձնացրել է ավտոկայանատեղիների կանոնակարգման հարցում փորձի փոխանակումը, ինչը  Շվեդիայում լավ հիմքերի վրա է դրված:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև շվեդական ընկերությունների գործունեությունը Երևանում ծավալելու ուղղությամբ:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել և Երևանի քաղաքապետի մտադրությունները փոխանցել շվեդ գործարարներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply