“Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին”` պետական նպատակային ծրագիրը շարունակվում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 16, 2011 19:05

“Բնակարան երիտասարդներին”ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտնում է, որ “Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին”` պետական նպատակային ծրագրի ներքո հիփոթեքային վարկերի տրամադրումը շարունակվում է ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ այլ մարզերում: Տեղեկացնում ենք նաև, որ որոշ վարկատու կազմակերպությունների կողմից Ծրագրի ներքո վարկավորման հնարավոր ժամանակավոր դադարեցումը կարող է պայմանավորված լինել ինչպես վերջիններիս առավելագույն սահմանաչափերի սպառման, այնպես էլ իրենց ներքին, Ծրագրի ընթացքի հետ առնչություն չունեցող այլ գործընթացների հետ:

Ուստի բոլոր երիտասարդ ընտանիքներին, որոնց դիմումները չեն ընդունվում Ծրագրի դադարեցման վերաբերյալ պատճառաբանումներով, “Բնակարան երիտասարդներին” ՈՒՎԿ ՓԲԸ-ն կոչ է անում չսահմանափակվել միայն մեկ կազմակերպությունով և դիմել Ծրագրի մասնակից այլ վարկատուների: Լրացուցիչ հարցերի դեպքում Ծրագրի շահառուները կարող են դիմել նաև “Բնակարան երիտասարդներին” ՈՒՎԿ ՓԲԸ-ին` ք. Երևան, Հանրապետության 22-7 հասցեով, կամ զանգահարել 010 56-07-41 հեռախոսահամարով:

 

16.05.2011թ. դրությամբ Ծրագրի ներքո “Բնակարան երիտասարդներին” ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի քանակը կազմում է 404 վարկ` մոտ 3.2 մլրդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով:

 

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply