Այս տարի ծիրան արտահանվել է ավելի շատ, քան նախորդ տարի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 20, 2009 14:33

apricotsԱյսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է 13.312 տոննա ծիրան (որից 572 տոննան ինքնաթիռով), 34 տ. դեղձ, 289 տ. սալոր և 629 տ. կեռաս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 7.517 տ. ծիրան, 527. տ դեղձ, 402 տ. սալոր և 230 տ. կեռաս:

Մրգերի գերակշիռ մասը (8.222 տ) արտահանվել և սպառվել է Ռուսաստանի Դաշնությունում, ավելի քան 4.000 տոննան` Վրաստանում, 1.036 տոննան` Ուկրաինայում, 54,2 տոննան` Բելառուսում: Միաժամանակ Բելգիա է արտահանվել 200 կգ ծիրան:

Հանրապետության պտուղ-բանջարեղեն վերամշակող ավելի քան 40 ընկերություններն արդեն գնել են 4.020 տոննա համախառն պտուղ (2008-ին` 6.750 տ.) և 3.320 տոննա բանջարեղեն, (նախորդ տարվա նույն օրերին 4076 տ): Մթերված բանջարեղենի հիմնական մասը պոմիդոր է (ավելի քան 2 հազար տ.), իսկ մթերված պտղի ավելի քան 90 տոկոսը` ծիրան:

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply