Բնակարանային բարելավման աջակցություն կստանա զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ութ ընտանիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2011 16:57

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է  զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել է ութ դիմում-հայտ` մայրաքաղաքի վեց վարչական շրջաններից: Ներկայացված բոլոր դիմում-հայտերը քվեարկությամբ միաձայն հաստատվել են հանձնաժողովի կողմից:

Համաձայն սահմանված ընթացակարգի, հանձնաժողովի ընդունած որոշումները կուղարկվեն ՀՀ Պաշտպանության նախարարություն` հետագա ընթացք տալու համար:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply