Ամփոփվել են վարչական շրջանների ապրիլ ամսվա հաշվետվությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2011 16:46

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետեր, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների ապրիլ ամսին ըստ ոլորտների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Հատուկ ուշադրություն հրավիրելով հավաքագրման ցուցանիշների վրա, քաղաքապետն հանձնարարել է հստակեցնել և ճշգրտել սեփական եկամուտների հավաքագրման բազաները: Բացի այդ, Կարեն Կարապետյանն առաջարկել է վարչական շրջանների ամսական հաշվետվություններում առաջիկայում ներառել նաև ներդրումային ծրագրերի գնահատման չափորոշիչը: Ամփոփելով հաշվետվության արդյունքները` Երևանի քաղաքապետը հստակ հանձնարարականներ է տվել քայլեր ձեռնարկել առանձին դեպքերում տեղ գտած թերացումների վերացման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply