Արցախյան ազատամարտը խնդիր չուներ գրավել ողջ Ադրբեջանը, խնդիր ուներ ազատագրել Արցախը. Պնախարար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 16, 2011 16:12

Արցախյան ազատամարտը խնդիր չուներ գրավել ողջ Ադրբեջանը, խնդիր ուներ ազատագրել Արցախը, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ խաղաղություն պարտադրել հակառակորդին: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում:

Հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, ըստ որի, հրադադարի հաստատումը Ադրբեջանին թույլ տվեց խուսափել լրջագույն կորուստներից, ժամանակ շահել եւ նախապատրաստվել հետագա ռազմական արկածախնդրության, այնինչ եթե հրադադարը չլիներ, հայկական կողմը կարող էր ավելի մեծ ձեռքբերումներ արձանագրել` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Որպեսզի պրոֆեսիոնալ առումով կարողանանք ճիշտ գնահատական տալ, պետք է նախ եւ առաջ գիտակցենք, թե ինչ խնդիր էր դրված արցախյան զինված ուժերի առջեւ եւ ինչպես լուծվեց այդ խնդիրը: Արցախյան ազատամարտը խնդիր չուներ գրավել ողջ Ադրբեջանը, արցախյան ազատամարտը խնդիր ուներ ազատագրել Արցախը, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ խաղաղություն պարտադրել հակառակորդին»,- նշել է Օհանյանն ու հավելել. «Կարծում եմ, ակնհայտ է, որ դրված խնդիրը լիարժեք կատարվել է: Արցախի ժողովուրդը որպես ժողովրդավարական հասարակության օրինակելի կերպար այսօր իր առաջընթացն է ապահովում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ժամանակ շահելուն, կարծում եմ միամտություն կլիներ կարծել, թե միայն Ադրբեջանն է օգտվել ժամանակ շահելուց»,- նշել է Օհանյանը:

news.am

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply