«Ակն ընդ ականը» գործուն սկզբունք է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 16, 2011 15:15
Երիտասարդ տղամարդը, որ դաժանորեն այլանդակել է դեռահաս գեղեցկուհու դեմքը, ով համարձակվել էր մերժել իր ամուսնության առաջարկը, կկուրանա պարտադիր կարգով` աչքի մեջ ծծմբաթթու կաթեցնելով:
Համապատասխան որոշում է ընդունվել իրանական դատարանում, ուր կարծում են, որ միայն այդ կերպ տղամարդը կարող է իր մեղքը քավել: Հայտնի է, որ աղջկան նա այլանդակել է 7 տարի առաջ: Այս ընթացքում հաջողվել է նրա դեմքը մասամբ վերականգնել, սակայն ոչ տեսողությունը: Երիտասարդի դատավճիռը պետք է իրականացվեր անցյալ շաբաթ, սակայն իրավապաշտպանների ճնշման ներքո հետաձգվեց: Աղջիկն ասում է, որ իրավապաշտպաններն իր վրա նույնպես ճնշում են գործադրում, սակայն ինքը չի պատրաստվում ներել երրիտասարդին, ով այլանդակել է ոչ միայն իր դեմքը, այլև կյանքը:






Facebook
Tweet This
Email This Post
