Լիբիան դիմել է ՄԱԿ-ին զինադադարի խնդրանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2011 14:45

Լիբիայի կառավարության առաջնորդ Բաղդադի Ալի ալ- Մահմուդին  մայիսի 15-ին Տրիպոլի այցելած ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ պատրաստ են զինադադար կնքել, եթե ՆԱՏՕ-ն անհապաղ դադարեցնի հարվածները: Լիբիական իշխանությունները ՄԱԿ-ին խնդրել էին երկիր դիտորդներ ուղարկել:  Լիբիայի պաշտոնական անձինք ներկայացուցչին նամակ են հանձնել` ՄԱԿ-ի  Անվտանգության խորհուրդ փոխանցելու համար: Նամակում  նկարագրվում են «ՆԱՏՕ-ի սադրանքները»:

Մարտի 17-ից ՆԱՏՕ-ն շարունակում է  Լիբիայի զինվորական ստորաբաժանումների ռմբակոծությունը` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման համաձայն: Սակայն, լիբիական իշխանությունները հավատացնում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունները դուրս են որոշման շրջանակներից ու հարվածներ են տեղում ոչ միան ռազմական նշանակության օբյեկտներին:

 

 

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply