Երկու օրից կմեկնարկի սիրողական որսի շրջանը

Օրվա լուր | | August 20, 2009 14:28

huntingՀՀ բնապահպանության նախարարի հրամանով օգոստոսի 22-ից թույլատրվում է գնալ սիրողական որսի: Այս ժամանահատվածում ամենից շատ թույլատրվում է լորի որսը` ընդհանուր 30.000 հատ (15 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), իսկ ամենից քիչը` նապաստակինը:

Արագավազ կենդանու որսը (մինչև 500 հատ) թույլատրվում է նոյեմբերի 1-ից հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ): Թույլատրվում է որսալ նաև աղավնիներ (թխակապույտ և անտառային, տատրակ), կտցարներ (բացառությամբ կտցար կաչաղակի, ոտնացուպիկի, բզակտուցի, ճախրուկի) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) :

«Արմենպրեսը» գրում է, որ աղվես կարելի է որսալ (մինչև 2000 հատ)` նոյեմբերի 15-ից 2010 թ. փետրվարի 28-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ): Գայլի, շնագայի, կաչաղակի, մոխրագույն ագռավի որոսը թույլատրվում է առանց սահմանփակման` օգոստոսի 22 -ից մինչև 2010 թ. փետրվարի 28- ը:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply