Վաչիկ Վարդանյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 16, 2011 14:20

Վաչիկ Վարդանյանը (68 կգ)  Բուլղարիայում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում դարձել է հաղթող: Նա իր օգտին է գրանցել անցկացրած բոլոր գոտեմարտերը: Առաջնության վերջին օրը 74 կգ քաշային Անդրանիկ Նաղդալյանը մարտական սամբոյի մրցումներում նվաճել է բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ մեր երկրի պատվիրակներից  Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ) բրոնզե պարգևների էին արժանացել մարզական սամբոյի մրցումներում: Այսպիսով, Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնոթյունում տիրացել է 1 ոսկե և 4 բրոնզե մեդալի:

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply