Ռեկորդակիր-իրավախախտի հաշվին կա 146 ձերբակալություն` 10 տարվա ընթացքում

Օրվա լուր | | August 20, 2009 14:26

dzerbakalutyun1ԱՄՆի Օհայո նահանգում յուրօրինակ ռեկորդ է արձանագրվել·նահանգի 61-ամյա բնակիչ Բեննի Կրաբտրիի հաշվին 1998-ից (երբ ներդրվել է իրավախախտումների էլեկտրոնային հաշվարկը) մինչ օրս գրանցվել է 146 ձերբակալություն· իրականում Կրաբտրիի հաշվին ավելի շատ ձերբակալություններ կան:

Ամերիկայի այս բնակիչը իր ողջ կյանքում խնդիրներ է ունեցել օրենքի հետ· նա պարբերաբար խախտում է հասարակական կարգը, գողանում է սննդամթերք, առանց թույլտվության ներխուժում է մասնավոր ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների տարածք: Կրաբտրին ոչ մի անգամ, սակայն, չի կատարել այնպիսի հանցագործություն, որի համար նրան ազատազրկման կդատապարտեին:

Բեննի Կրաբտրին միայնակ է և հիմնականում փողոցում է ապրում, նաև չի աշխատում: Որպես կանոն` նրան ձերբակալությունից մի քանի ժամ անց ազատ են արձակում:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply