Ոսկե վերջաբան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 16, 2011 13:45

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված  մինչև 17 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնության վերջին օրը ոսկեբեր էր Հայաստանի հավաքականի համար: Գերծանրքաշայինների պայքարում փայլուն հանդես եկավ Գոռ Մինասյանը: 129 կգ  կշռող 16-ամյա դյուցազնը երկամարտում ցույց տվեց 379 (174+205) կգ և ճանաչվեց ուժեղագույն: Նա ոսկե մեդալների տիրացավ նաև պոկում և հրում վարժություններում: Գոռը մերձակա հետապնդողից` իրանցի Ալիռեզա Կազեմինեժադից երկամարտում առաջ անցավ 12 կգ-ով:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply