Դրությունը Մերձավոր Արևելքում խիստ սրվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 16, 2011 13:23
Հազարավոր պաղեստինցիներ գրոհել են Իսրայելի սահմանի վրա` փորձելով հատել այն: Ընդ որում ` մի քանի տեղից.Սիրիայի, Լիբանանի, Գազայի հատվածից: Զինվորականները կրակ են բացել: Առնվազն 13 մարդ է զոհվել, հարյուրն էլ` վիրավորվել:
ՄԱԿ-ն արդեն դիմել է տարածաշրջանի պետություններին զսպվածության կոչով, իսկ խաղաղարարները զգաստ, պատրաստ վիճակում են: Այս ամենը կատարվել է հրեական պետության կազմավորման տարեդարձի օրը, որն արաբական աշխարհում նշում են իբրև Պաղեստինի ժողովրդի վտարման օր: «Զանգվածային անկարգությունները զսպելու նպատակով բանակը նախազգուշական կրակ է բացել, որի հետևանքով սահմանախախտներից 10-ը մահացել է: Նրանց մարմինները հանձնվել են սիրիական իշխանություններին: Վիրավորներին բուժօգնություն է ցուցաբերվել մոտակա հոսպիտալներում: Ներկայումս զորքը զննում է այն տարածքները, ուր հավանական է` փախստականներ լինեն»,-ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչ Ավիտալ Լեյբովիչը:






Facebook
Tweet This
Email This Post
