Մեղրիում բնակելի շենքի բնակիչները տարհանվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2011 12:46

Մայիսի 14-ին՝ժամը  23.25-ին   տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի թիվ 15 շենքը գտնվում է վթարային վիճակում:

Դեպքի վայր են մեկնել  հրշեջ-փրկարարները:

Տեղում պարզվել է, որ վնասվել են շենքի (կառուցված 1987թ., 9 հարկ, 36 բնակարան, 33-ը` բնակելի) երկաթ-բետոնե սյուները. առկա է փլուզման վտանգ:

Քաղաքապետ Ս.Հայրապետյանի կողմից որոշում է կայացվել տարհանել բնակիչներին: Հրշեջ-փրկա­րար­ների, ոստիկանների և քաղաքապետարանի աշխատակից­ների ուժերով 32 բնա­կա­րաններից տարահան­վել է 125 բնակիչ, որոնք տեղավորվել են հարազատների տնե­րում, իսկ բնակարան­ներից մեկի բնա­կիչ­ները (5 անձից բաղկացած) հրաժարվել են տարհանվել: Շենքը շրջա­փակվել է ժապավեններով, հրշեջ-փրակարարների և ոստիկանների ուժերով սահմանվել է հեր­թապահություն:

 

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply