Աբու Դաբիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 20, 2009 14:45

chess1Աբու Դաբիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարը, որի 141 մասնակիցներից 5-ը Հայաստանի ներկայացուցիչներ են, մոտենում է ավարտին:

Մնացել է մեկ տուր: Աշոտ Անաստասյանը Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ մասին բաժանում է 2-3-րդ տեղերը: Այս շախմատիստները վաստակել են 6,5-ական միավոր: Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Հրայր Սիմոնյանը 6-ական միավորով 4-13-րդ տեղերը բաժանողների խմբում են:  Իսկ 7 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովը:

Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Գալոյանն ունի 5,5 միավոր և 14-23-րդ տեղերը բաժանողների մեջ է:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply