Բագրևանդի փողոցում 2 մեքենա է բախվել. 4 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2011 12:37

Մայիսի 15-ին ժամը  12.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար  և կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հեր­թա­­պահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի»   մակնիշի 19 ՕԼ 850 պետհամարանիշի և «Վոլվո»  մակնիշի 17 ՍՍ 205 պետհամարանիշի  ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1970թ.-ին ծնված Անդրանիկ Մանասարյանը և ուղևորներ,1949թ.-ին ծնված  Տատյանա Մանասարյանը , 1980թ.-ին ծնված Մարիամ Մանասարյանը և 1999թ.-ին ծնված Տատյանա Մանուկյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply