Հայաստանը քննարկում է ԼՂՀ ճանաչման հնարավորությունը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | May 16, 2011 11:26

Հայաստանը չի կարող չքննարկել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում:

Ըստ նախագահի, օրինակ, նման հնարավորություն կարող է առաջանալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: «Մշտապես տալիս են այլ, ուղիղ հարց. «Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Քանի որ մենք բանակցություններ ենք վարում, իսկ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի խափանել դրանք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հարցին, կազդի՞ արդյոք Հարավային Կովկասում երկու նոր պետությունների հայտնվելը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Սերժ Սարգսյանը նկատել է, թե ղարաբաղյան խնդիրը տարբերվում է մյուս նման խնդիրներից:

«Ընդհանրապես բոլոր այդ հակամարտությունները յուրօրինակ են, ունեն իրենց առանձնահատուկ պատճառները, հետեւանքները, զարգացման դինամիկան: Որպես նախադեպ, իհարկե, նոր պետությունների ստեղծումը դրական է ազդում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի ընկալման վրա: Եւ բանն այն չէ, թե կճանաչենք մենք Կոսովոյի, Հարավային Սուդանի, Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի պետական ինքնիշխանությունը, այլ նրանում, որ միջազգային հանրությունը տարբեր կերպ ընդունում է, որ անջատումը ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն է»,- ասել է Սարգսյանը:

 

news.am

 

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply