Մեքենան ընկել է Դեբետը. կան զոհեր և անհետ կորածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2011 12:26

Մայիսի 15-ին ժամը  06.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում՝  դեռևս չպարզված հան­գա­մանքներում Դեբեդ գետն (Դեբետ և Դսեղ գյուղերի միջանկյալ հատված) ավտոմեքենա է ընկել և ան­հրա­­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Որոնողական աշխատանքների արդյունքում Եղեգնուտ գյուղի հարակից հատվածում հայտնաբերվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա` գետի մեջ շրջված վիճակում:

Դեպքի վայրում պարզվել է, որ «ԳԱԶ-3110»  մակնիշի 65 ԼՍ 650 պետհամարանիշի ավտոմեքենայում բացի վարորդ, Ալավերդի քաղաքի բնակիչ,1961թ.-ին ծնված Արսեն Կիրակոսյանից գտնվել են ևս չորս ուղևոր:

Փրկարարների ուժերով գետից դուրս են բերվել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ, Ալավերդի քաղաքի բնակիչներ,1968թ.-ին ծնված Մարատ Շախկոյանի եվ 1961թ.-ն ծնված Արմեն Ասրյանի դիակները:

Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենան:

Իրականացված որոնողական աշխատանքները ավարտվել են անարդյունք` ավտոմեքենայի ուղևորներ Ալավերդի քաղաքի բնակիչներ,1957թ.-ն ծնված Վահան Երիցյանը և 1966թ.-ին ծնված Հարություն Երզնկյանը  չեն հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply