Այգեձորում երկհարկանի տուն է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 16, 2011 12:13
Մայիսի 13-ին՝ ժամը 09.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթաշենի 5-րդ փողոցի թիվ 18 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.00-ին, մարվել`10.02-ին: Այրվել է Ս.Սարիբեկյանին պատկանող տան ննջասենյակը` 30 քմ մակերեսով :
Մայիսի 15-ին՝ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 62 տան բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.10-ին, մարվել`11.15-ին: Այրվել է Ս. Սայադյանին պատկանող տան բակում պահեստավորված 40 հակ անասնակերը :
Մայիսի 16-ին ՝ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Այգեձորի փողոցի թիվ 4 տանը: Դեպքի վայր են մեկնել մի քանի մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով), մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.51-ին, մարվել` 04.24-ին: Մասամբ այրվել է Կ. Շիլաչյանին պատկանող երկհարկանի տունը` 350 քմ ընդհանուր մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
