Սև ցուցակի և ժանգոտ կողպեքի հզոր ուժը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2011 11:50

2011թ. մայիսի 13-ին` ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սեւ ցուցակը  հրապարակելուց  3 օր անց, Ստեփանավանի քաղաքապետարանը իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած է ճանաչել ավագանու այն որոշումը (թիվ 19-Ն), համաձայն որի՝ քաղաքապետարանը տեղեկատվության մեկ էջը տրամադրում էր 500 դրամ վարձավճարով։ Այս մասին news.am-ին 2011թ. մայիսի 13-ին հայտնել է Ստեփանավանի քաղաքապետ  պրն. Ղարաքեշիշյանը։  Հիշեցնենք, որ հենց այս որոշման համար էր վերջինս ընդգրկվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան եւ եռամսյակային «Սեւ ցուցակներում», ինչպես նաեւ արժանացել 2010թ. սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության «Ժանգոտ կողպեք»  մրցանակին։

Ի դեպ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակը փորձել էր դատարանով ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումը, սակայն 2011թ. մարտի 24-ին ՀՀ վարչական դատարանը մերժել էր կազմակերպության հայցը եւ թիվ 19-Ն որոշումը մնացել էր ուժի մեջ: Եւ միայն ԻԱԿ-ի եւ մամուլի կոշտ քննադատության շնորհիվ Ստեփանավանի քաղաքապետարանը ստիպված եղավ սեփական նախաձեռնությամբ վերացնել «Քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների կրկնօրինակների համար տեղական վարձավճար սահմանելու մասին»  թիվ 19-Ն  որոշումը։

 

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply