Արտարժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի նիստը հետաձգվել է Սթրոսս-Կանի կալանավորման պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2011 11:27

ԱՄՀ   նախապես պլանավորած աշխատանքային նիստը հետաձգվել է  Նյու Յորքից սպասվող տեղեկության պատճառով: Սթրոսս-Կաննի կալանավորումից հետո նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է Կաննի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին:   Սթրոսը դատարանի առջև պետք է կանգներ կիրակի երեկոյան, սակայն նրա փաստաբանը հայտարարել է, որ դատարանի նիստը կտեղափոխվի երկուշաբթի,  այն  պատճառաբանւթյամբ, որ իր պաշտպանյալը համաձայնություն է տվել դատաբժշկական փորձաքննության, չճգրտելով, թե ինչպիսի: 62-ամյա Կաննը կալանավորվել էր Նյու Յորքի Քեննեդու անվան օդանավակայանում, այն բանից հետո, երբ Sofitel հյուրանոցի  սպասուհին հայտարարել էր, թե Կաննը փորձել է իրեն բռնաբարել: 32-ամյա կինը պատմել է, որ իբր, ինքը մտել է սենյակը հավաքելու, իսկ Կաննը  լողասենյակից դուրս է եկել մերկ  ու  հարձակվել իր վրա: Կինը կարողացել է դուրս պրծնել ու այդ մասին հայտնել հյուրանոցի աշխատակիցներից մեկին: Այդ պահին արդեն Կանը դուրս էր եկել հյուրանոցից ու մեկնել օդանավակայան, ընդ որում, ասում են, իբր, Կանը հյուրանոցից այնքան հապշտապ է հեռացել, որ մոռացել է բջջային հեռախոսն ու անձնական այլ իրեր:  Ու երբ օդանավակայանից զանգահարել է հյուրանոց ու այդ  մասին հայտնել` զանգի միջոցով հնարավոր է դարձել Կաննի տեղը ճշտել ու կալանավորել: Դոմինիկ ՍթրոսսԿաննը ՄԱՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2007-ի նոյեմբերից: Մինչ այդ նա փորձել է իր թեկնածությունն առաջադրել ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Սակայն ներկուսակցական  (սոցիալիստներ) ընտրություններում պարտվեց Սեգոլեն Ռուայալին, ով իր հերթին 2007-ին տեղը զիջեց նիկոլյա Սարկոզիին:  Ենթադրվում էր, որ Սթրոսս Կանը 2012-ին կրկին իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում:

 

 

 

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply