Դրամական պարգևներ` սյունեցի բազմազավակ 20 ընտանիքի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2011 11:40

Մայիսի 15-ի`  Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դրամական պարգեւների է արժանացրել 6 եւ ավելի երեխա ունեցող մարզի 20 ընտանիքի’ յուրաքանչյուրին 30-հազարական դրամ: Բազմազավակ ընտանիքներից 6-ը բնակվում են Կապանի, 10-ը Գորիսի, 3-ը Սիսիանի եւ 1-ը Մեղրիի տարածաշրջաններում:

Ինչպես «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Քարամյանը, բազմազավակ ընտանիքներից 2-ն ունեն 8-ական երեխա, մյուսները’ 6-ական: Ութ երեխա ունեցողներից Էլիկ Մկրտչյանի ընտանիքն ապրում է Գորիս քաղաքում, իսկ Մհեր Մարդյանի ընտանիքը’ Շինուհայր գյուղում:Ի դեպ, Ընտանիքի օրվա առիթով այսօր մայրաքաղաքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կազմակերպված հանդիպմանը Սյունիքից կմասնակցի բազմազավակ հայր Մհեր Մարդյանը:

 

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply