Դավիթ Նալբանդյանը վերադառնում է սպորտ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 20, 2009 13:55

david-nalbandian6Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտնել է, որ ցանկանում է նախապատրաստվել Ավստրալիայի բաց առջնությանը: Ինչպես հայտնի է` 2009-ի մայիսին Նալբանդյանը վիրահատության էր ենթարկվել: Թենիսիստը նշել է, որ 10 օր հետո ցանկանում է վերսկսել մարզումները:

«Իմ նպատակն է կրկին վերադառնալ աշխարհի լավագույն թենիսիստների տասնյակ, պահպանել դիրքը և հաղթել «Մեծ սաղավարտի» խաղարկությունում: Իհարկե, Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության հաղթող դառնալը ևս մնում է իմ երազանքը»,-ասել է Նալբանդյանը:

Նալբանդյանը ասել, որ ստիպված է վիրահատման որոշում կայացրել. «Ես հնարավորինս փորձում էի հետաձգել վիրահատությունը, սակայն հանդիպումների ժամանակ ցավ էի զգում և այդպես շարունակել խաղալ չէի կարող»:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply