Պիրանիաները` Ռուսաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2011 9:36

Դոնի Ռոստովից ոչ հեռու լճերից մեկում որսացել են պիրանիա ձուկ: Այդ գիշատիչ ձուկը, որն ապրում է Հարավային Ամերիկայի գետերում, ըստ երևույթին ակվարիումից է հայտնվել լճում:

Ձկնորս Ստանիսլավը 46 սանտիմետրանոց և   2 կգ 700 գրամանոց ձկանը պահում է սառնարանում: Շրջանի բնակիչները գալիս են նրա տուն` տեսնելու գիշատիչին: Տեղի ակվարիումի մասնագետների կարծիքով դա իսկական պիրանիա է:

Ստանիսլավ Չեկունովը իր տղաների հետ հաճախ է գնում ձկնորսության մոտակա լիճ:  Նրա ասելով այդ ձկանը կարթից հանելը շատ վախենալու էր,ձուկը շատ ագրեսիվ էր իրեն պահում:

Պատահել է, որ ջրամբարներում հայտնվել են պիրանիաներ, որտեղ նրանք չպետք է լինեին: Հավանական է , որ ամազոնյան գիշատիչին բաց են թողել ակվարիումից, ինչը տեղի բնակիչների կարծիքով խուլիգանություն է , քանի որ Աղի լիճը բնակիչների հանգստի սիրելի վայրն է:

Առայժմ հայտնի չէ, թե որքան պիրանիա կա լճում և հասցրել է արդյոք այն բազմանալ:

Ձկնաբուծության գիտահետազոտական ինստիտուտում, ուր Ստանիսլավը ձկանը տարել էր փորձաքննության, նրան  հանգստացրել են. տաքություն սիրող «հյուրերը» բազմանում են  24-28 աստիճան տաքության պայմաններում:  Բայց Աղի լճում բավականին կեր կա պիրանիայի համար` մանր ձկներ և այլն:  Այդ պատճառով պիրանիան կարող է մեծանալ լճում: Զարմանալի է միայն, թե  ձմռան ցրտին արևադարձային ձուկը ինչպես է ապրել:

Գիտնականները ենթադրում են, որ Ստանիսլավը բռնել է ռոմբաձև պիրանիա, բայց հանգստի սիրահարները հույս ունեն, որ խոսքը խոտակեր  պիրանիայի մասին է: Իսկ Ստանիսլավը մտադիր է գիշատիչից խրտվիլակ սարքել` հիշելու համար իր զարմանալի որսը:

 

Դիտվել է 1944 անգամ:
Print Friendly

Leave a Reply