Սաուդյան Արաբիայում բացվել է կանանց` աշխարհում ամենախոշոր համալսարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2011 9:26

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա իբն աբդել Ազիզը, թագավորական ընտանիքի  ու կառավարության անդամները  մասնակցել են   մայիսի 15-ին  արքայադուստր Նորի բինտ Աբդել Ռահմանի`  կանանց  աշխարհի ամենախոշոր համալսարանի բացմանը. սա լրջագույն քայլ է  երկրի թույլ սեռի ներկայացուցիչների կրթության որակի բարձրացման գործում:

Թագավորության մայրաքաղաք Էր-Ռիյադից ոչ հեռու գտնվող ուսումնական հաստատության շինարարության վրա ծախսվել է 5 մլրդ դոլար: Համալսարանի տարածքում տեղաշարժվել կարելի է մինի էլեկտրամոբիլներով:   Շինությունը 800 հա տարածք է զբաղեցնում, նախատեսված է 50 հազար ուսանողի համար: Համալսարանի ռեկտոր Խոդա ալ-Ամիլը նշել է, որ  կառույցը 3 տարվա աշխատանք է. «Մենք շնորհակալ ենք թագավորից  մեզ համար այս խիստ անհրաժեշտ հաստատության համար, որն անկասկած կոգևորի աշխատակցուհիներին ու ուսանողներին հաջող ուսումնական գործունեություն ծավալելու համար»,- ասել է ռեկտորը:

Բուհը մտադիր է գործունեության սկզբից իսկ վարել շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստող քաղաքականություն: Շուտով այնտեղ կտեղադրվեն արևային մարտկոցներ, իսկ թղթե ուսումնական պարագաները կփոխարինվեն կրիչներով ու սարքավորումներով:  ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, Սաուդյան Արաբիայի 130 հազար ուսանողներից  58 %-ը կին է: Կառավարությունն ամեն տարի կրթության ոլորտին  հատկացնում է  40 մլրդ դոլար:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply