Գվատեմալայի հյուսիսում 27 մարդ են գլխատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 16, 2011 8:34

Գվատեմալայի հյուսիսում  ֆերմայի վրա կատարված հարձակման ժամանակ սպանվել է 27 մարդ, այդ թվում` 2 կին: Ոստիկանության  վկայությամբ` զոհերը գլխատվել են: Այժմ  ոստիկանությունն այն վարկածն է դիտարկում, որ սպանությունը կապված  է շաբաթ օրը  տարածաշրջանում  թմրավաճառ Առոլդ Լեոնի սպանության հետ:

Առոլդը Խուան Խոսե Լեոնի եղբայրն է, ով Գվատեմալայում  մինչև  2008-ը  ղեկավարում էր  թմրանյութերի վաճառքը:

Գվատեմալայում օրական  առնվազն 18 մարդ է սպանվում: 2006-ից սկսած, ինչ կառավարությունը թմրավաճառների դեմ պայքար է սկսել, զոհվել է ավելի քան 37 հազար մարդ:

 

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply