Արթուր Աբրահամը պարտվեց Անդրե Ուորդին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 15, 2011 14:00
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կարսոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարի կիսաեզրափակիչում մենամարտեցին սուպերմիջին քաշային կարգի WBA վարկածի աշխարհի չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդը եւ միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ Ուորդը` 120:108, 118:110, 118:111: 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ուորդը շարունակում է մնալ անպարտելի պրոֆեսիոնալ ռինգում:Վիդիո http://www.youtube.com/watch?v=2qPjYK1Bq3Q&feature=player_embedded
news.am






Facebook
Tweet This
Email This Post
