Գրիշա Բաղյան. «Հանրապետությունում հակահամաճարակային վիճակը կայուն է»

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 20, 2009 13:16

main20070906_9Հանրապետությունում շարունակվում են «Անասնաբուժության հակահամաճարակային միջոցառումների ծրագրի» աշխատանքները, որոնց իրականացման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 10 մլն. դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության վերահսկման տեսչության պետ Գրիշա Բաղյանը «Արմենպրես»-ին ասել է, որ ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ երեք փոլով կանխարգելիչ պատվաստման կենթակվեն հանրապետության անասնապահական տնտեսությունների ավելի քան 645 հազար գլուխ խոշոր (որից`313 հազարը կով), 6654 հազար գլուխ մանր եղջերավոր անասուններն ու 93 հազար գլուխ խոզերը: Պատվաստումների մեջ ընդգրկված են առավել վտանգավոր յոթ` բրուցելյոզ, տուբերկուլյոզ, դաբաղ, սիբիրախտ, էմկար, պաստերելյոզ և ժանտախտ հիվանդությունները: Ծրագիրը ժամանակին ավարտելու համար (ՀՀ բյուջեի հաշվին) հանրապետության 750 անասնաբույժների թիվը համալրվել է ևս 50-ով:

Ըստ Բաղյանի, միջոցառումների իրականացումը հանրապետությունում կայուն հակահամաճարակային վիճակ ստեղծելուց, կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ հիվանդությունը կանխելուց բացի, կնպաստի նաև անսանաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ մթերքների և կենդանական ծագման հումքի արտադրության անվտանգության ապահովմանը:

Բաղյանը նշել է, որ հանրապետությունում ներկայումս հակահամաճարակային վիճակը կայուն է:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply