Իտալիայի բանկերը այսուհետ որպես գրավ կընդունեն գինին և խոզապուխտը

Օրվա լուր | | August 20, 2009 13:05

italyԻտալիայի բանկերը առաջիկայում կարող են սկսել որպես գրավ` վարկավորման դիմաց ընդունել բարձրորակ գինի և խոզապուխտ: Սակայն նման գրավ կարող են թողնել միայն այս ապրանքները արտադրող ընկերությունները, եթե ունեն  ֆինանսների պակաս:

Նման գաղափարի հեղինակը Popolare di Vicenza բանկի նախագահն է, ով նաև ղեկավարում է գինի արտադրող մի ընկերություն:

Այս գաղափարը եվրոպական այլ բանկերի համար ընդունելի չէ, սակայն համապատասխանում է իտալական ավանդույթներին· իտալական բանկերը որպես գրավ են ընդունում պարմիջանո պանիրը· այն վաղուց է պահվում իտալական բանկերի պահեստներում:

Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունն, ըստ «vesti.ru»-ի, այս առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունել, մնում է որ այն հաստատի էկոնոմիկայի նախարարությունը:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply