Մարտի 1-ի գործի նոր քննության շրջանակներում կքննարկվի նախկին նախագահների հարցաքննության նպատակահարմարության հարցը. ՀՔԾ ղեկավար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2011 13:58

Մարտի 1-ի գործի քննությունը վարող քննչական խումբը համալրվել է. այժմ քրեական գործի քննությունը վարում են 15 քննիչներ: Քրեական գործում հայտնվել են նոր վկաներ: Այդ մասին այսօր panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը:

«Վերջերս հանձնարարական տրվեց Հանրապետության նախագահի կողմից և այդ հանձնարարականի ուղղությամբ մեզ մոտ արդեն իսկ գոյություն ունեցող քննչական խումբը համալրվել է: Աշխատում են նաև օպերատիվ աշխատակիցներ: Մեկ անգամ ևս քննիչները ծանոթացել են գործի նյութերին, բայց էնպես չէ, որ քրեական գործն անշարժ էր, և մենք չէինք աշխատում: Իհարկե աշխատում էինք, բայց այս անգամ փորձում ենք մեկ այլ տեսանկյունից նայել քրեական գործի ամբողջ ընթացին», -հավելեց Միրզոյանը:

Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ քննիչներն այժմ ուսումնասիրման առարկա են դարձնում նոր հանգամանքներ, նոր փորձաքննությունների նշանակման հնարավորություն կա՞, թե՞ ոչ: «Այս շաբաթվա վերջ հայտնվել են նոր վկաներ, և մյուս շաբաթվա սկզբից ծանրաբեռնված կաշխատենք», -հայտարարեց Անդրանիկ Միրզոյանը: Նրա խոսքով, վերանայվում է` ինչ է ժամանակին զննվել, ինչքան տարածություն ու ինչ խորությամբ, ինչ իրեր են առգրավվել զննության ընթացքում:

Պատասխանելով մեր հարցին, թե դրանք նո՞ր վկաներ են, ՀՔԾ ղեկավարը պատասխանեց. «Կան, ունենք նոր վկաներ, որոնք նախկինում չեն հարցաքննվել ու ներկա են եղել ընդհանրապես մարտի 1-ի իրադարձություններին, որոնք հնարավոր է նոր ցուցմունքներ տան»: Նրա խոսքով, կան նաև նախկինում հարցաքննված վկաներ, որոնց հարցաքննության ուսումնասիրությունից երևում է, որ հնարավոր է լրացուցիչ հարցեր տալ: «Միգուցե նրանց հարցաքննելուց ինչ-որ արդյունքի հասնենք: Բացառված չէ, որ մենք կանչենք մասնագետների, ավելի փորձված փորձագետների: Եթե ստացվի, կկանչենք նաև արտասահմանյան մասնագետների: Համենայն դեպս նոր թափի սկիզբը դրված է, պետք է փորձենք ինչ-որ հաջողությունների հասնել», -նկատեց ՀՔԾ ղեկավարը:

Մյուս հարցին, թե դիտարկվո՞ւմ է Հայաստանի նախկին նախագահներին հարցաքննության կանչելու հնարավորությունը, Միրզոյանը պատասխանեց. «Այդ հարցը անպայման կքննարկվի և կորոշվի նրանց հարցաքննության նպատակահարմարության հարցը»:

Հետարքրվեցի՞նք թե արդյոք գործի նորովի քննության հիմքում կդրվի՞ փաստահավաք խմբի նախկինում հրապարակված զեկույցները` և ընդդիմության, և իշխանության ներկայացուցիչների, Միրզոյանը պատասխանեց. «Անպայման, և դրվելու է, և պետք է դրվի: Մենք տեսնում ենք տեսահոլովակներ են տարածում, բաներ ներկայացնում որպես նոր հանգամանքներ, իբր, բայց այդ փաստերը նախաքննության առաջին օրվանից մեր ձեռքի տակ եղել են, և դրանց տիրապետում ենք առաջին օրվանից: Գիտենք` ինչ է կատարվել այնտեղ: Ամեն մի տեսաձայնագրություն մեր ձեռքի տակ եղել է: Բայց այլ բան է, երբ տեսագրությունը ներկայացվում է հատված-հատված և ներկայացվում, հետևություններ արվում նորովի: Տարբեր անձանց կողմից արվող եզրահանգումները մի քիչ համեստ չեն, լավ չեն արվում, որովհետև դրանց մենք տվել են պատճառաբանված պատասխաններ: Փաստահավաք խումբը մեծ աշխատանք է կատարել, և դրա արդյունքում ձեռք բերված ցանկացած ապացույց անպայման դրվելու է մեր ապացույցների կողքին»:

Նախորդ օրը տարածած հայտարարության առնչությամբ, որի համաձայն, փնտրվում էր սպիտակ “Ժիգուլի” մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Անդրանիկ Միրզոյանն ասաց, որ մեքենայի հետ կապված քննիչները խնդիր ունեն` պարզելու` ում է պատկանում մեքենան. “Սա խիստ անհրաժեշտ է: Մենք առաջին օրավնից ենք բարձրացրել հարցը, հանձնարարականներ ենք տվել և որ գործը նոր նայում ենք, տեսնում ենք, որ խիստ անհրաժեշտություն է առաջացել, որ վարորդը մեքենայի քննվի”, -հավելեց ՀՔԾ ղեկավարը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ դատաիրավական ոլորտին վերաբերող խորհրդակցության ժամանակ հանձնարարել էր վերանայել մարտի 1-ի գործով քննությունը:

Panorama.am

re|
Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply