“Թանգարանների գիշեր”-2011 “Գրավոր հիշողություն”

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 14, 2011 12:00

“Թանգարանների գիշեր” նախագիծն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին նախորդող շաբաթ օրը` միավորելով այս 2 տոները: Այն սկիզբ է առել 1999 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով` ֆրանսիական թանգարաններում գարնանային որևէ կիրակի հասարակության համար անվճար` “բաց դռների”  օր հայտարարելով ու անվանակոչելով այն “Թանգարանային գարուն”: Նախաձեռնությունը շատ շուտով նվաճում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությունն ու Եվրոպայի խորհրդի աջակցությունը: 2001թ. այն վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի և ընդլայնում ոչ միայն ակցիայի մասնակից երկրների աշխարհագրությունը, այլև` աջակցողների ու համակիրների ցանկը: “Թանգարանների գիշեր” ակցիան վերջին տարիներին հովանավորում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իսկ այս տարվանից նախաձեռնությանն է միացել ԻԿՕՄ-ը /Թանգարանների միջազգային խորհուրդը/:
ՀՀ մշակույթի նախարարությունը կարևորելով Եվրոպայի թանգարանների հետ համագործակցությունն ու փոխադարձ կապերի հաստատումը, խրախուսում է Հայաստանի թանգարանների մասնակցությունն ու ինտեգրումը եվրոպական մշակութային ընտանիքին և համակարգում միջոցառման անցկացումը Հայաստանի թանգարանների կողմից: Վերջին 3 տարիների դիտարկման արդյունքներն ինքնին խոսուն են. 2009 թ. “Թանգարանների գիշեր” ակցիային մասնակցել են հայաստանյան 26 թանգարաններ, 2010 թ.` 42, 2011 թ.` 60:
Ս. թ. մայիսի 14-ին 18:00-24:00 և մայիսի 18-ին բոլոր թանգարանները կգործեն անվճար:
Մայիսի 14-ի ‘Թանգարանների գիշեր’ ակցիային նվիրված ասուլիս էր հրավիրված Հայաստանի Ազգային Պատկերասրահում, որին մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և ՀԱՊ-ի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

 

Դիտվել է 1813 անգամ:
Print Friendly

Leave a Reply