Ջրամբարից աղջկա դիակ են հայտնաբերել. Նրա ոտքերն ու ձեռքերը կապել են, գլխին տոպրակ հագցրել ու նետել ջուրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 14, 2011 12:23

Երեւանում այսօր` մայիսի 14-ին ժամը 10-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում դիակ կա:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Արաբկիրի ոստիկանապետ, գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչն ու դատական բժիշկը:

Դեպքի վայր էին ժամանել նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի փրկարարները, ովքեր ջրամբարից հանել են դիակը: Մահացածը աղջիկ է, ում տարիքը դեռ պարզ չէ:

Նրա ձեռքերն ու ոտքերը կապած էր քարով, գլխին տոպրակ էր քաշված, ինչը հիմք է հանդիսանում, որպեսզի ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ հարուցվի սպանության հատկանիշներով:

Այս պահին դիակը տեղափոխում են դիահերձարան, որտեղ դատական փորձաքննությունից հետո պարզ կդառնան մահվան հանգամանքները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարի նույն ջրամբարում ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները հայտնաբերել էին Երեւանի մի քանի փոխանակման կետերից եւ  հիմնարկ-ձեռնարկություններից գողացած չհրկիզվող պահարանները:

 

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply