Թուրքիայի արեւելքում` Էրզրումի նահանգում զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 14, 2011 12:02
Թուրքիայի Էրզրումի նահանգի Փասինլերի շրջանում դպրոցի շինարարության ժամանակ մեծ քանակությամբ մարդկանց ոսկորներ են հայտնաբերվել, գրում է Nouvelles d`Arménie-ն: Ոսկորները ռազմական գերեզմաններից են, հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրմամբ զբաղվող կենտրոնի աշխատակից Էրոլ Քյուրքչուօղլուն:
Այդ հատվածը գտնվում է Փասինլերի հիվանդանոցի եւ Հասանկալե գերեզմանոցի միջեւ եւ երբ դպրոցի շինարարության ժամանակ ոսկորներ են հայտնաբերվել, աշխատանքները դադարեցվել են:
Էլոր Քյուրքչուօղլուն հայտնել է, որ գտնվել է շուրջ 200 ոսկոր, որոնք պատկանում են որովայնային տիֆից, խոլերայից մահացած թուրքերի` նախքան ռուսների կողմից Փասինլերի վրա հարձակումը 1916-ին:
«Ոսկորների վրա չկան գնդակի ու դանակի հետքեր, իսկ մարմինները առանց հագուստի են եղել»,- ասել է նա ու հավելել, որ մահացած մարդիկ միասին են թաղվել, քանի որ ժամանակ չի եղել, նրանց առանձին հողին հանձնելու համար:
news.am






Facebook
Tweet This
Email This Post
