Չինաստանում վնասակար մթնոլորտային արտանետումներից 1300 երեխա է թունավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 20, 2009 12:34

artanetum1300 երեխա է թունավորվել Չինաստանի կենտրոնում` Խունան նահանգում տեղակայված կապարի մետաղահալման գործարանի արտանետումներից:

Գործարանը փակվել է, և ձերբակալվել են ընկերության 2 մենեջերները այն բանից հետո, երբ թունավորված երեխաների ծնողները բողոքի են դուրս եկել` փակելով դեպի գործարան տանող ճանապարհը:

Սա, ինչպես հաղորդում է «BBC»-ն, 2-րդ նման դեպքն է վերջին 1 ամսվա ընթացքում:

Օգոստոսի սկզբին Շանսի նահանգում գործարանի մթնոլորտային արտանետումների հետևանքով 600 երեխա էր թունավորվել:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply