Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանըընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության նորանշանակ ղեկավար Լորենցո Կարաֆիին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 14, 2011 0:16

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը ս.թ մայիսի 13-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության նորանշանակ ղեկավար Լորենցո Կարաֆիին և պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրայխին:

Գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նոր նշանակման առթիվ նախ շնորհավորել է պատվիրակության ղեկավարին, ապա հյուրերին ներկայացրել Հայաստանի քրեակատարողական համակարգի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղիներն ու առկա խնդիրները:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և քրեակատարողական ծառայության երկարամյա համագործակցությունն ու հույս հայտնել, որ այսուհետ այն ևս կշարունակվի:

Պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց առաքելության համար խիստ կարևոր է քրեակատարողական համակարգի հետ համագործակցությունը:

Հանդիպման վերջում կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող թմրամոլների արդյունավետ բուժում կազմակերպելու հնարավորությունները:

 

 

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply