Ռիջենտս դպրոցի հիմնադիր նախագահը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Պաշտոնական, Օրվա լուր | | May 13, 2011 18:48

Կրթական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու Թայլանդի և Միացյալ Թագավորության Ռիջենտս դպրոցի հիմնադիր նախագահ Վիրաչայ Թեչավիչիթի հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրին, Կարեն Կարապետյանը նշել է, որ մայրաքաղաքի արդյունավետ կառավարման գործառույթից բացի, քաղաքապետարանը կարևորում է ևս երկու խնդիր` կրթված հասարակության ձևավորումն ու ներդրողների համար Երևանում դյուրին, մատչելի և հարմարավետ բիզնես միջավայրի ստեղծումը. “Այս երկու գործոնների առկայության դեպքում է, որ երկիրը լավ ապագա կարող է ունենալ”,-ընդգծել է քաղաքապետը: Վիրաչայ Թեչավիչիթը քաղաքապետին է ներկայացրել Ռիջենտս դպրոցի պատմությունը, ավանդույթներն ու կրթական ծրագրերը. ‘ Մենք մեր դպրոցում պատրաստում ենք բազմակողմանի զարգացած առաջնորդներ”,-նշել է դպրոցի հիմնադիրը: Հաշվի առնելով Ռիջենտսի միջազգային ճանաչումը, ինչպես նաև բարձր գնահատելով դպրոցի կրթական ծրագրերի մակարդակը, Կարեն Կարապետյանը հյուրին առաջարկել է Երևանում նույնպես հիմնել ավանդույթներով հարուստ նմանատիպ դպրոց: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին վստահության համար, Վիրաչայ Թեչավիչիթը պատրաստակամություն է հայտնել բազմակողմանի վերլուծել առաջարկն ու խոստացել է մինչ Թայլանդ վերադառնալը ներկայացնել հստակ առաջարկների փաթեթ: Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանը Երևանում իրականացրած բարեգործական կրթական ծրագրերի համար Ռիջենտս դպրոցի նախագահին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply