Երևանի քաղաքապետի որոշումներով թ. 76 և թ. 69 միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող ընկերությունները զրկվել են երթուղիների սպասարկման իրավունքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 13, 2011 18:40

Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների կողմից ստացված բողոքների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի 27.04.2011թ. զեկուցագրի համաձայն`  թ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդների կողմից 23.03.2011թ. որպես փոխադրավարձ ուղևորներից գանձվել է 200 դրամ: Ընկերության տնօրենը 25.02.2011թ. գրությամբ հաստատել է ընկերության կողմից 200 դրամ ուղեվարձ գանձելը, ինչը, ըստ էության, ընկերության և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի 2.1.8. ենթակետով նախատեսված երթուղին 100 դրամ ուղեվարձով սպասարկելու պարտավորության խախտում է: Երևանի քաղաքապետարանի և “Երևանտրանս” փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված դիտարկումների  և ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզվել է, որ թ 69 երթուղին սպասարկող ընկերությունը, խախտել է Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի 2.1.1 կետով սահմանված պարտավորությունը, որով նախատեսվում է երթուղին սպասարկել դեղին հիմնագույնի պետհամարանիշներով միկրոավտոբուսներով և երթուղին սպասարկել է չհայտագրված փոխադրամիջոցներով: Հիմք ընդունելով վերը նշված, ինչպես նաև իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրված մի շարք խախտումները, նաև հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում հասարարակական տրանսպորտի անխափան աշխատանքը Երևանի կենսունակության,  այդ թվում` բնակչության կենսապահովման ոլորտում գործող մարմինների ու կազմակերպությունների բնականոն գործունեությունն ապահովող կարևոր բաղդրիչներից է, ղեկավարվելով “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և “Բաժնետիրական ընկերությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով, հաշվի առնելով “Երևանտրանս” փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 11.05.2011թ. հ. Հ-271 գրությունը ` Երևանի քաղաքապետի որոշմամբ ս.թ. մայիսի 20–ից լուծված են համարվում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերը և վերջիններս նույն օրվանից զրկվում են տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից£ Բնակչության տրանսպորտային բնականոն սպասարկումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանսե փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է  մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, թ. 76 և 69 երթուղիներում սպասարկման նպատակով պայմանագիր կնքել տրանսպորտային միջոցներ ունեցող այլ կազմակերպության հետ:  Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է շարունակական վերահսկողություն տակ պահել հասարակական տրանսպորտի գործունեությունը և խիստ պատժամիջոցներ կիրառել պայմանագրային պարտականությունները խախտող ընկերությունների նկատմամբ:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կագպերի վարչություն

Դիտվել է 1816 անգամ:
Print Friendly

Leave a Reply