Ինչ է կատարվել մայիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 13, 2011 17:23

Մայիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 41,887,559 ԱՄՆ դոլար 371.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 50,069,184 ԱՄՆ դոլար 372.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 374.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34.8 մլն ԱՄՆ դոլար:

 

Դիտվել է 1775 անգամ:
Print Friendly

Leave a Reply