Կանացի գլխարկներ գարուն-ամառ 2011

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | May 13, 2011 17:06

Գլխարկն այն աքսեսուարն է, որի շնորհիվ կառանձնանաք ամբոխից և ողջ ուշադրությունը կսևեռեք ձեզ վրա: Սա հիանալի դետալ է ձեր զգեստապահարանում, որից կանայք հաճախ խուսափում են: Իզուր: Գլխարկը կարող է վարկյանների ընթացքում կերպարանափոխել ձեզ, շտկել անհաջող սանրվածքը կամ յուրահատուկ շուք հաղորդել ձեր տեսքին:

Կարևոր է  ճիշտ ընտրել գլխարկը, դեմքի ձևին համապատասխան: Նեղ և երկարավուն դիմագծերի դեպքում խորհուրդ է տրվում կրել բերետներ: Օվալաձև դեմքի համար ճիշտ ընտրություն են համարվում շղարշով գլխարկները, իսկ ընդգծված այտոսկրերով, կլոր դեմքին իդեալական տարբերակ են ասիմետրիկ գլխարկները: Չարժե լայնեզր գլխարկ գնել, եթե ցածրահասակ եք: Կեպիներն ու ֆեդորաները կերիտասարդեցնեն և ձեզ կհաղորդեն անհոգ տեսք: Դե իսկ լայնեզր գլխարկները ապահովում են ռոմանտիկան:

2011 թվականին գլխարկը շատ նորաձև աքսեսուարներ է համարվում, այն լրացնում և զարգացնում է 2011-ի նորաձևության հիմնական միտումները: Եվ, վերջապես, չպետք է մոռանալ, որ գլխարկները խնամքով կպաշտպանեն ձեր դեմքն ու վարսերը կիզիչ արևից, իսկ գլուխը` արևահարությունից: Գլխարկները կգրավեն հակառակ սեռի ուշադրությունը և ձանձրալի հանդերձանքին կհաղորդեն ուշագրավ տեսք:

Այս ամառ ձեզ առաջարկվում է լայնեզր գլխարկների ցանկացած մոդել, շատ արդիական են կովբոյական գլխարկները, որոնք տեղին կլինեն սև զգեստից մինչև երեկոյան  վառ երանգի զգեստների հետ համադրելիս, ինչպես, օրինակ`հանրահայտ  Moschino-ի 2011 գարուն-ամառ հավաքածուում: Առավել ռոմանտիկ տեսականի է առաջարկում Lacoste-ը և Jenny Kayne-ը: Missoni բրենդը իր գարուն-ամառ հավաքածուն լրացրել է անսովոր, ոչ  սովորական ձևերի ամառային գլխարկներով:   Շարֆերը, բանդանաները, անգամ սովորական գեղեցիկ կտորները փաթաթելով գլխին` կարող ենք ստանալ նորաձև և արդիական կերպար: Շարֆիկները կարող են լրացնել կերպարը, ինչպես, օրինակ` Lacoste և D&G հավաքածուներում է:

Ինչպես տեսնում եք, այս տեսականին կարող ենք ստանալ` մեր զգեստապահարանից ընտրելով հետաքրքիր շարֆիկներ և կտորներ, որոնք էլ կընդգծեն ձեր անհատականությունը:

 

Դիտվել է 2580 անգամ:
Print Friendly

Leave a Reply